Skip to main content

Art In Action

Armenian - Bosnian - English - French - Korean - Polish - Portuguese - Russian - Spanish - Tagalog - Vietnamese - Simplified Chinese

mural of members

Բարի գալուստ SEIU-ի 2024 թվականի կոնվենցիա: Մենք շատ ուրախ ենք, որ նորից միասին ենք: Պատրաստվե՛ք արվեստի, երաժշտության ու ավանդույթների մի հրավառության, որը ցույց կտա, թե որքան հիանալի է միությունը։ Բացի այդ, մենք կօգնենք զգալ Ֆիլիի համը՝ քաղաք, որը սիրում է Ձեզ փոխադարձ։ Ծրագիրում բացառիկ տաղանդներ են, որոնք կբերեն ուրախություն, հույս ու միասնականության ոգի։

ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ

Kah Yangni Art
Կահ Յանգնի

Կահ Յանգնին Կամերունցի ներգաղթյալների զավակ է, նա նկարազարդող է և ապրում է Ֆիլադելֆիայում։ Նրանք գունագեղ արվեստ է ստեղծում արդարության, քուիր լինելու և ուրախության մասին՝ օգտագործելով կտրված թուղթ, գծանկարներ, ներկեր և ֆոտոշոփ՝ ցույց տալու աշխարհը, որտեղ մենք ազատ ենք:

Symone Salib Art
Սայմոնե Սալիբ

Սայմոն Սալիբը առաջին սերնդի կուբացի/եգիպտացի փողոցային նկարիչ է, որմնանկարիչ և Ֆիլադելֆիայում տրավմայի մասին տեղեկացված մանկավարժ: 2017 թվականից նա օգտագործում է ներկ և նկարազարդումներ՝ ընդգծելու մարդկանց կյանքը Ֆիլադելֆիայում: Նա ձգտում է ուրախություն տարածել և ստեղծել մի տարածություն, որտեղ մարդկանց ոչ միայն տեսնեն, այլև լսեն և գնահատեն: Սայմոնը Յունիոն Սիթիում պատասխանատու է արբեստի համար, իսկ մեր փակման արարողության ժամանակ կարող եք տեսնել նրա կենդանի կատարումը։

Chenlin Cai Art
Չընլին Ցայ

Չընլին Ցայը 蔡陈林 նկարիչ և որմնանկարիչ է, ով ապրում է Պեկինում և Ֆիլադելֆիայում: Ցայը նկարել է ավելի քան 20 որմնանկար Ֆիլադելֆիայում։ Չենլինը ստեղծել է Ասիացի ամերիկացիների և Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչների ժառանգության ամիսը տոնող պաստառը:

ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԼՍՈՒՄ

DJ Royale at the turntables
DJ Royale

Իր 20 տարվա փորձի շնորհիվ Royale-ի հարաբերությունները երաժշտության հետ մարդկանց մոտ երաժշտական ճաշակ են ձևավորում։ Սկզբում դա նրա համար պարզապես հոբբի էր, որով նա զբաղվում էր իր սենյակում, սակայն դա վերածվեց VH1-ի Master of The Mix-ում միլիոնավոր մարդկանց ներկայությամբ ելույթ ունենալու: Միախառնելով Ֆիլիի իր արմատները համաշխարհային ձայների հետ՝ Royale-ն շարունակում է անցնել ժանրի սահմաններից այն կողմ և ստեղծել իր սեփական ուղին: Ամեն օր կպարենք DJ Royale-ի, ինչպես նաև այլ Dj-ների երաժշտության տակ։ Նա կներառի տարբեր երաժշտական ոճեր և ձայներ՝ արտացոլելու մեր միության բազմամշակութային և բազմասերունդ բնույթը:

DJ Kendollaz at the turn tables
DJ Kendollaz

DJ Kendollaz-ի ամբոխին հասկանալու բնածին կարողությունն ու պարահրապարակում բոլորին միավորելու ունակությունը, գրավել է գիշերային կյանքի սիրահարների ուշադրությունը Ֆիլիում և Նյու Յորքում: Նա կիրք և անհատականություն է պարգևում յուրաքանչյուր իրադարձության և դարձել է ժամանցի միջոց տարբեր խմբերի և մշակույթների համար: Ակնկալե՛ք լսել Հիփհոփ, R&B, Աֆրոբաս, Սոուլ և ավելին։

Portrait of Kevin Kong
DJ ՔԵՎԻՆ ՔՈՆԳ

Քեվին Քոնգի՝ որպես Dj-ի արմատները սկիզբ են առնում 1999 թվականից, երբ նա սկսեց նվագել փարթիների ժամանակ՝ Ֆիլադելֆիայի գիշերային կյանքի ամենաբուռն տարիներին։ Քեվինը հպարտանում է նրանով, որ համահունչ է ամբոխի կարիքներին և մի ժանրից մյուսն անցումներ է կարողանում անել՝ առանց դժվարության։ Փոփ օրհներգերից և երգերից, որոնց բառերը բոլորը գիտեն մինչև ինդի տրամադրություն՝ Քևինն այստեղ է, որպեսզի Ձեզ էներգիայով լի փորձառություն պարգևի։

DJ Musho at the turn tables
DJ MUSHO

DJ Musho-ն տպավորում է իր բոլոր սեթերով։ Ծագումով Ատլանտիկ Սիթիից, Ֆիլի տեղափոխվելը նրան հնարավորություն տվեց զարգացնելու իր սերը ակումբային երաժշտության հանդեպ և խորը կիրքը՝ համախմբելու բոլոր տեսակի մարդկանց: Musho-ն պատանի ժամանակ եղել է bboy (բրեյքդանս պարող տղա) և այն, թե ինչ նվագի, միշտ կախված է եղել նրանից, թե արդյոք այդ երաժշտությունը նրան կստիպի շարժվել։

7 men in suits standing side by side
Tempo Alegre

Tempo Alegre-ն Ֆիլլիի և Նյու Յորքի տարածաշրջանի լատինական խմբերից մեկն է, որը կատարում է տարբեր ոճեր, ներառյալ մերենգե, սալսա, բաչատա, կումբիա, բոլերո և այլն: Լսե՛ք նրանց մայիսի 19-ի՝ Միություններ բոլորի համար երթի ժամանակ։

Ursula Rucker on stage
ՈՒՐՍՈՒԼԱ ՌԱՔԵՐ

Ուրսուլա Ռաքերը միջդիսցիպլինար բանաստեղծուհի, կատարող և ձայնագրող արտիստ է, ում աշխատանքն արտացոլում է անձնական պատմությունը, ընտանիքը և բնակավայրը: Նա բնութագրում է իր ստեղծագործությունը որպես «պոեզիայի եզրին գտնվող»: Ռաքերը թողարկել է հինգ ալբոմ ու համագործակցել է պոեզիայի ոլորտից դուրս մի շարք արտիստների հետ։ Մայիսի 20-ին նա կկատարի հատուկ բանաստեղծություն, որը կպատմի SEIU-ի անդամների պատմությունները։

Wide shot of the band with beatuiful trees in the background
Batala Philly

Batala Philly-ն ամբողջովին հարվածային գործիքներով համայնքային խումբ է, որը նվագում է Samba Reggae երաժշտություն Բրազիլիայի Բահիա նահանգի Սալվադոր քաղաքից։ Նրանց տարբերվող ձայնն էներգիա էմ տալիս ու պարելու ցանկություն։ Batala Philly-ն ավելի մեծ Batala ընտանիքի մի մասն է՝ միջազգային սամբա ռեգգի երաժշտական ​​նախագիծ, որը հիմնված է Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Սալվադոր դե Բաիա քաղաքում:

Instructor and kid, kid is holding a drum, instructor gesturing to the drum
Mad Beatz

2013-ին իր հիմնադրումից ի վեր Mad Beatz-ը ներգրավել է ավագ դպրոցի ավելի քան 100 աշակերտների Քենսինգթոնի և Արևմտյան Ֆիլադելֆիայի թաղամասերից, ովքեր ցանկանում են սովորել հարվածային գործիքներ նվագել։ Երկու տասնյակից ավելին անցել են պրոֆեսիոնալ երաժիշտների կամ մանկավարժների կարիերայի: Mad Beatz-ը ոչ միայն հարվածային գործիքներ նվագել է սովորեցնում. Այն կերտում է ապագան և երազանքները:

West Philly High School band in uniform on bleachers holding their instruments
Արեւմտյան Ֆիլադելֆիայի ավագ դպրոցի երթի նվագախումբd

Արեւմտյան Ֆիլադելֆիայի ավագ դպրոցի երթի նվագախումբը հայտնի է իր բացառիկ կատարումներով ու երաժշտական գերազանցությանն իր նվիրումով։ Այս դինամիկ համույթը գրավել է սրտեր ամբողջ քաղաքում և ուրախություն է տարածել համայնքային միջոցառումների ժամանակ իր ոգով լի ծրագրի միջոցով:

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ

Lion Dancers
Philadelphia Suns Առյուծի պարը պարողներ

Philadelphia Suns -ը Ֆիլադելֆիայի երիտասարդներն են, որոնք նվիրված են Ասիացի-ամերիկացիների համայնքում կարևոր ավանդույթների և ծեսերի պահպանմանը: Առյուծի պարը պարողները կատարողներ են, որոնք պարում են ավանդական Չինական պար՝ հայտնի “Առյուծի պար” անունով։ Այս աշխույժ և դինամիկ պարը հաճախ կատարվում է տոնական առիթների ժամանակ, ինչպիսիք են չինական Նոր տարին, հարսանիքները և այլ տոնական միջոցառումներ:

Philadelphia-based bomba musicians Los Bomberos De La Calle
Los Bomberos De La Calle

Los Bomberos De La Calle -ը Ֆիլադելֆիայում գտնվող երաժիշտների խումբ է, որը կատարում է Պուերտո Ռիկոյի ավանդական և ժամանակակից Bomba և Plena երաժշտական ոճերով։ Bomba-ն ավանդական աֆրո-պուերտոռիկական երաժշտության և պարի ոճ է, որը ծագել է Պուերտո Ռիկոյի շաքարավազի պլանտացիաներում գաղութատիրական ժամանակաշրջանում: Այն խորապես արմատավորված է աֆրիկյան ռիթմերով և ավանդույթներով, մասնավորապես, արևմտյան աֆրիկյան Յորուբա, Բանտու և կոնգոյի ժողովուրդների, որոնք կղզի են բերվել որպես ստրուկներ։

Pure Movement on Stage
PUREMOVEMENT

Rennie Harris Puremovement Dance Theater Company -ն ղեկավարում է Լորենցո «Ռենի» Հարիսը, ով ծնվել և մեծացել է Հյուսիսային Ֆիլադելֆիայի աֆրոամերիկյան համայնքում: 1992 թվականին նա հիմնադրել է Rennie Harris Puremovement-ը՝ հիփ-հոփ պարային թատրոն, որը նվիրված է հիփ-հոփ մշակույթի պահպանմանն ու տարածմանը։ Այս ընկերությունը նոր հարթություններ է տարել հիփ-հոփը և փողոցային պարերը և պաշտպանել է իր պատմությունն ու ժառանգությունը:

Black Girls Ride
Black Girls Ride

Black Girls Ride-ը մոտոցիկլ քշող սևամորթ կանանց պատվին է ստեղծվել։ Black Girls Ride-ը հավատարիմ է ընկերակցությանը և համայնքին և հանդիսանում է առաջնորդության և հզորության մոդել Ֆիլադելֆիայի համայնքում:

The Fletcher Street Urban Riding Club
Fletcher Street Urban Riding Club

Fletcher Street Urban Riding Club-ը լայնորեն ճանաչված է Concrete Cowboy ֆիլմի համար, որը ստեղծվել է իրենց կազմակերպության և հիմնադիրների՝ El Dog-ի և Choo Choo Charlie-ի մասին, ովքեր այս երիտասարդական համայնքի դրախտը բերեցին Ֆիլադելֆիայի փողոցներ 1950-ականներին:

Սևամորթ քաղաքային կովբոյների իրական համայնքը Ֆիլադելֆիայում գոյություն ունի արդեն ավելի քան մեկ դար: Fletcher Street-ի առաքելությունն է համայնքին տրամադրել բացօթյա ժամանցի այլընտրանք և քաղաքային երիտասարդներին ներգրավել ձիասպորտի մեջ՝ միաժամանակ սովորեցնելով կյանքի հմտություններ և կարգապահություն, ինչպես նաև խթանել ակադեմիական գերազանցությունը:

Ինչպես ենք մենք նշում

DJ Jazzy Jeff on stage
DJ Jazzy Jeff

DJ Ջազի Ջեֆը, որի իսկական անունն է Ջեֆրի Ալեն Թաունս է, ծնվել է Արևմտյան Ֆիլադելֆիայում․ նա գործիչ է, ում ներդրումը խորապես ազդել է տեղական և համաշխարհային երաժշտական լանդշաֆտի վրա: Հանրաճանաչություն ձեռք բերելով 80-ականների վերջին Ուիլ Սմիթի հետ միասին DJ Jazzy Jeff & The Fresh Prince-ում, Ջեֆի նորարարական աշխատանքը DJ-ի սեղանի շուրջը և պրոդյուսերական վարպետությունը նրան դարձրին հայտնի։ Գրեմիակիր իր կարիերայից զատ DJ Jazzy Jeff-ի նվիրումն իր արմատներին ակնհայտ է դառնում Ֆիլադելֆիայի երաժշտական ասպարեզում նրա ներգրավվածության, երիտասարդ արտիստների ուսուցման և տեղական միջոցառումներին մասնակցելու միջոցով:

Joan Jett on stage with the Blackhearts
Joan Jett and the Blackhearts

Ջոան Ջեթը, որը ծնվել է Ֆիլադելֆիայի արվարձաններից մեկում, ապստամբ ոգի է, ով ստեղծել է նորարական ու լեգենդար ռոք երաժշտություն: 70-ականների վերջին The Runaways-ը համահիմնադրելուց հետո Ջեթը տեղափոխվեց Լոնգ Բիչ, Նյու Յորք: Սակայն Փենսիլվանիայի Ուայնեվուդ համայնքում նա հանդիպեց պրոդյուսեր և կոմպոզիտոր Քենի Լագունային՝ մի գործընկերություն, որը վերածնեց նրա կարիերան և հանգեցրեց Joan Jett & the Blackhearts-ի ձևավորմանը: Նրանց համատեղ աշխատանքը, մասնավորապես՝ «I Love Rock'n Roll» հիթը դարձավ հզորացման և ապստամբության օրհներգ, որում ողջ աշխարհի երկրպագուները գտան իրենք իրենց։ Ջեթի կատարումներն արտահայտում են ռոք երաժշտության էներգիան և անհնազանդությունը՝ մարմնավորելով տոկունության և անկախության ոգին:

Lila Downs in Oaxaca in 2005
Լիլա Դաունս

Լիլա Դաունսը ծնվել է Մեքսիկայի Օախակա նահանգի Տլախյակո քաղաքում, միքստեկ մորից և ամերիկացի հորից, ուսումնասիրել է մշակույթների, լեզուների և սոցիալական մարտահրավերների միախառնումը՝ ստեղծելու եզակի ձայն, որը պաշտպանում է սոցիալական արդարությունը, բնիկների իրավունքները և հավասարությունը: Դաունսն օգտագործում է իր երաժշտությունը որպես կամուրջ աշխարհների միջև՝ երգելով իսպաներեն, անգլերեն և տարբեր բնիկ լեզուներով: Դաունսը չի խուսափում անդրադառնալ աշխատավոր մարդկանց պայքարին և հաղթանակներին` սկսելով երգերից, որոնք ուսումնասիրում են ներգաղթյալների ճակատագիրը, մինչև օրհներգեր, որոնք պատվում են բնիկ մշակույթի հարստությունը:

The Roots
Արմատներ

The Roots-ը մարմնավորում է չկրկնվող քաղաքի ոգին ու տոկունությունը։ Ստեղծված 1987 թվականին Թարիք "Black Thought" Թրոթերի և Ահմիր "Questlove" Թոմփսոնի կողմից՝ նրանք ոչ միայն հիփ-հոփի և կենդանի երաժշտության ոլորտում Ֆիլին բերել են ասպարեզ, այլև ամուր կապեր են պահպանել քաղաքի հետ իրենց փառավոր կարիերայի ընթացքում: Հայտնի լինելով երաժշտության նկատմամբ իր էկլեկտիկ մոտեցմամբ, ջազի, ֆանկի, սոուլի և ռեփի համադրությամբ՝ The Roots-ը մշտապես այն կողմ է անցնում հիփ-հոփի սահմաններից: Նրանց ամենամյա Roots Picnic փառատոնը դարձել է Ֆիլադելֆիայի սեփական միջոցառւոմը, որը տոնում է երաժշտությունը, մշակույթը և համայնքը:

Updated May 10, 2024